Եթովպիայում կործանված ինքնաթիռում 35 երկրի քաղաքացիներ են եղել
Ethiopian Airlines ավիաընկերությունը հստակեցրել է, որ Եթովպիայում ընկած Boeing 737 ինքնաթիռում եղել են քաղաքացիների 35 երկրներից: Ինքնաիթռում եղել են 149 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 8 անդամները:
Այսօր առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, կործանվել է եթովպիական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտ: Ավիաընկերության հաղորդմամբ, ոչ ոք չի փրկվել: