|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգոբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են Շիրակի փողոցի թիվ 2 շենքի 44-րդ բնակարանի (3-րդ հարկ) բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 3 քմ):
Փրկարարները պատշգամբի տակ հայտնաբերել են Ա. Կ.-ի (1946 թ.) դին:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Ա. Կ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: