|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործը դատարանից դատարան է գնում: Նախաքննության ավարտին այն ուղարկվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, սակայն դատավոր Արմեն Խաչատրյանը հրաժարվեց գործը վարույթ ընդունել, և այն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:
Երեկ, սակայն, «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ որոշումը կրկին փոխվել է, և գործը դարձյալ հետ է ուղարկվել Արաբկիր՝ ըստ Հովհաննիսյանի բնակության վայրի: Հավանաբար, այս ոդիսականի պատճառն այն է, որ ԱԱԾ քննչական խումբը, որն զբաղվում էր նախաքննությամբ, չի կարողացել Հովհաննիսյանի դեմ մեղադրանքը համոզիչ կերպով հիմնավորել, և այժմ դատավորներն իրար վրա են գցում այս անհարմար դատալսումը: