Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Թուրքիա կատարած երկօրյա այցի շրջանակներում մասնակցել է Ստամբուլի Նևե Շալոմ սինագոգում տեղի ունեցած աղոթքին։
Հերցոգը Ստամբուլում հանդիպել է հրեական համայնքի անդամների հետ, իսկ հետո մասնակցել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի սինագոգներից մեկի ծխականների հետ ծիսակատարությանը։
Նա խոր ափսոսանք է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ասել, որ աղոթում է, որպեսզի ուկրաինական հրեական համայնքը հնարավորինս շուտ դուրս գա անախորժություններից։
«Հայրս մեր ընտանիքի առաջին անդամը չէր, որ այցելեց Թուրքիա։ 1944 թվականին, երբ նացիստները ծրագրում էին բնաջնջել Եվրոպայի հրեաներին, իմ պապը՝ Իցհակ Իսահակ Հերցոգ Ալևին և իմ հորեղբայրը՝ Յակոբը, հատուկ առաքելությամբ եկան այստեղ՝ փրկելու եվրոպացի հրեաներին: Այնուհետև, երբ հայրս և պապս պատմեցին Թուրքիայի մասին իրենց հիշողությունները, նրանք ասացին, որ Թուրքիան բացել է դռներն ու սրտերը հրեաների համար, որոնք կարող են այստեղ ապահով ապաստարան գտնել»,- ըստ Anadolu-ի՝ ասել է հրեա նախագահը։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահը վերջին 15 տարում Թուրքիա այցելած առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր: Թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացել էին 2010 թ. «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով, և այժմ փորձեր են արվում կարգավորել հարաբերություննները: