կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 12:52
Հասարակություն

«Վաշինգտոն Փոսթ»-ի` հայկական արմատներով խմբագրի օգնականը Ջորջ Քլունիին առաջարկեց լրագրող դառնալ

«Վաշինգտոն Փոսթ»-ի` հայկական արմատներով խմբագրի օգնականը Ջորջ Քլունիին առաջարկեց լրագրող դառնալ

Այսօր մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, դերասան և կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին: Նախ «Վաշինգտոն Փոսթ»- խմբագրի օգնական և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը նրան հարցրեց, թե որպես դերասան, ինչ կարող է ասել, արդյո՞ք կինոլսարանը ավելի ու ավելի պակաս զգայուն է դարձել բռնությունների հանդեպ, արդյո՞ք կինոլսարանը ավելի ու ավելի քիչ կարձագանքի ցեղասպանության թեմայով ֆիլմերին: Ջորջ Քլունին նշեց, որ իսկապես այսօրվա աշխարհում 24-ժամյա նորությունների ցիկլը կարող է զգայունությունից զրկված լսարան ձևավորել: Կարող է նորություններում ափ նետված ու մահացած սիրիացի փոքրիկ երեխայի լուրը առանցքային դառնալ, մինչդեռ երբ խորանում ես, հասկանում ես, որ ՄԱԿ-ը պարզապես լավ չի աշխատել փախստականների հարցով: «Ես սկսում եմ հավատալ, որ մարդասիրության տեսլականը սկսում ենք կորցնել: Այսօր պետք է խոսել ոչ թե մեծ թվերի մասին, այլ կոնկրետ մեկ մարդու կամ մեկ ընտանիքի պատմության մասին: Ճիշտ է, իմ հայրը նորությունների մարդ է եղել, ես էլ հարգանք եմ տածում նորությունների հանդեպ, բայց գտնում եմ, որ փոխանակ դատարկ ամբիոն ցույց տանք, ու սպասենք, թե Դոնալդ Թրամպը ինչ կասի ընտրությունների թեմայով, կարելի է ուշադրությունը կենտրոնացնել մի ընտանիքի պատմության վրա, ով այս պահին փորձում է փրկվել՝ դուրս գալով Հալեպից: Հուսով եմ, որ մենք, որպես կինո արտադրության հանրություն, որպես նորություների մարդիկ կկարողանանք կենտրոնանալ ավելի շատ գլոբալ հարցերի, քան ընտրությունների վրա»,- ասաց Ջորջ Քլունին: «Վաշինգտոն Փոսթ»- խմբագրի օգնական և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը հումորով արձագանքեց` ասելով, որ եթե Ջորջ Քլունին որոշի չզբաղվել դերասանությամբ, ապա կարող է աշխատել  «Վաշինգտոն Փոստ»-ում որպես լրագրող: