|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Նախօրեին աշխատանքից ազատված սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի փոխարեն երեկ նշանակվել է Նազարեթ Մնացականյանը։ Վերջինս ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբայրն է և մինչև 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։
Նոյեմբերի սկզբին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա ազատվեց պաշտոնից։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափերի յուրացման մեջ։
Թե ինչպես է Մնացականյանը նորից հարթել իր ճանապարհը և ուժային ոլորտից կտրուկ անցում կատարել սպորտի նախարարություն, «Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել:
Լրագրողը զրուցել է եղբոր՝ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ, ով վստահեցրել է, թե ինքը չի միջամտել եղբոր առաջընթացին:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում