կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 10:31
Հասարակություն

Օրինախախտը

Օրինախախտը

«Ես ասեմ, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ունեմ ոսկու հանք, մենք վերցրել ենք, ներդրումներ ենք կատարել, արդեն արդյունքի ենք հասել. անալիզները ցույց են տվել, որ ամեն ինչ լավ է, եւ կարող ենք սկսել արտադրությունը: Բացի այդ, ունեմ գինու-կոնյակի գործարան Օշականում` «Աշտարակյան գինիներ» կոչվող, 100 տոկոսանոց ակցիաները իմն են... Ֆրանսիայում ես ունեմ կոնյակի գործարան, որի սեփականատերը ես եմ»,- 1in.am-ին անկեղծացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

 

Սա հերթական դեպքն է, երբ ԱԺ պատգամավորն անդրադառնում են իր բիզնես գործունեությանը` դրանով բերանացի ասելով, որ ինքը խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Վերջինիս 65-րդ հոդվածում, սեւով սպիտակի վրա գրված է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

 

Հուսանք, որ օրինախախտ պատգամավորի այս հայտարարությունը զերծ չի մնա ԱԺ-ի պաշտոնական մեկնաբանությունից: ԱԺ պատգամավորը նաեւ նշել է, թե խաղողագործությունը գոյություն ունի իր շնորհիվ: Այնինչ, մենք բազմիցս անդրադարձել ենք թեմային, թե ինչպես պատգամավորի խաղողի գործարանների` գյուղացիներին ունեցած պարտքերի պատճառով վերջիններս սկսել են կրճատել հողի մշակումը: