|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել նախագահի ամուսնալուծության մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է Эхо Москвы ռադիոկայանի եթերում. հայտնում է Лента.ру-ն:
Պեսկովը դատարկ խոսակցություններ է անվանել այն լուրերը, որոնց համաձայն` Պուտինը ամուսնալուծությունից հետո մտադիր է ուրիշ կնոջ հետ ամուսնանալ:
«Բավական է մի փոքր ծանոթանալ Պուտինի աշխատանքային գրաֆիկի հետ, և դուք կհասկանաք, որ նրա կյանքը ոչ մի կերպ կապված է չէ ինչ-որ ընտանեկան հարաբերությունների հետ: Այն կապված է միայն այն պատասխանատվության հետ, որը նա կրում է որպես պետության ղեկավար»,- ասել է մամուլի խոսնակը: