Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում նվազել են ամուսնության և ամուսնալուծության դեպքերը: Այսօր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի գրանցվել է ամուսնության 12 088 դեպք, իսկ ամուսնալուծության` 2682:
Ամուսնությունների թիվը, ըստ նրա, նվազել է 7,9 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը` 4,2 տոկոսով: Հայաստանում 1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը կազմում է 5,4 պրոմիլ, իսկ ամուսնալուծությւոնների թիվը` 4,2 պրոմիլ:
«Ամենաշատ ամուսնություններ գրանցվել են Երևանում և Կոտայքում, իսկ ամենաքիչը` Գեղարքունիքի մարզում: Ամուսնալուծությունների դեպքերն ամենաշատը տեղի են ունենում Լոռիում և Երևանում, իսկ ամենաքիչն ամուսնալուծվում են Գեղարքունիքի և Տավուշի մարզի բնակիչները. այս մարզերում ամուսնալուծությունների թիվը կազմում է 0,6 տոկոս»,- ասաց Կույումջյանը: