|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայում կատարվող իրադարձությունները կարող են դրական քայլ լինել դեպի ժողովրդավարական զարգացում, սակայն մեկ պայմանով` եթե վարչապետ Էրդողանը զիջումների գնա. ըստ APA գործակալության` Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Ըստ նրա` սակայն Էրդողանը դեռեւս փորձում է ցույց տալ, որ երկրի միակ հեղինակավոր դեմքն է, բայց մոռանում է, որ ժողովրդավարական հասարակության պայմաններում հարկավոր է հաշվի առնել նաեւ ընդդիմության կարծիքը: «Էրդողանը պետք է գիտակցի, որ Թուրքիայի ընտրողներից կեսն իր օգտին չի քվեարկել»,- ասել է Բրայզան` միաժամանակ հավելելով, որի չի կարծում, թե այն, ինչ կատարվում է, «թուրքական գարուն» է: