|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ը զիջումների չի գնա ամերիկացի հոգևորական Էնդրու Բրանսոնի ազատ արձակման դիմաց: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է Reuters-ին տված հարցազրույցում. տեղեկացնում է Комсомольская правда-ն:
«Ինձ դուր է գալիս Թուրքիան, թուրք ժողովուրդը: Մինչ այժմ ես լավ հարաբերություններ ունեի նախագահի հետ: Մենք հիանալի հասկանում էինք իրար: Սակայն դա չի կարող լինել փողոց միակողմանի երթևեկությամբ»,-ասել է Թրամփը:
Թրամփը նաև հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրը, համաձայն որի` ինքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքին պայմանավորվածություն են ունեցել․ ԱՄՆ առաջնորդը պետք է միջնորդեր Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանի ազատ արձակման հարցում, իսկ Էրդողանը դրա դիմաց ազատություն տար ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին։ Մինչդեռ Էրդողանը խախտել է խոստումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալված հոգևորականը մեղադրվում է պետական հեղաշարջման փորձին մասնակից լինելու մեջ: