|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է իր կողմնակիցների հետ եւ մեկնաբանել երկրում կատարվող իրադարձությունները: Ավտոբուսի տանիքին կանգնած ելույթ ունենալով` նա հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ցուցարարների հետ երկխոսության, թեեւ մի քանի օր առաջ նրանց «դիակապտողներ» էր անվանում. տեղեկացնում է Russia Today-ը:
«Մենք չենք հրաժարվում լսել փողոցներում բողոքող մարդկանց, սակայն ուշադրություն ենք դարձնելու միայն օրինական պահանջներին»,- նշել է Էրդողանը` միաժամանակ ընդգծելով, որ մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումից. «Նրանք ասում են, թե կոշտ եմ արտահայտվում: Ցավում եմ, բայց Թայիփ Էրդողանը Թայիփ Էրդողանն է, եւ նա երբեք չի փոխվի»: