Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում իշխանությունը կենտրոնացած է մի խումբ մարդկանց ձեռքում. Վաշինգտոնի Ջեյմսթաուն հիմնադրամում Ադրբեջանին նվիրված գիտաժողովում հատարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Ամերիկայի ձայն»-ի տեղեկացմամբ` Բրայզան նշել է, որ Ադրբեջանում աշխատանքի ընթացքում նկատել է, որ երիտասարդ սերունդը համաձայն չէ ստեղծված իրավիճակի հետ, սակայն մտածում են` արժե՞ միջազգային կառույցներում, էներգետիկայի, հեռահաղորդակցության ոլորտում աշխատելու հնարավորությունից զրկվել` փողոցներում բողոքի ակցիաներ անցկացնելու համար: «Իմ կարծիքով՝ արաբական գարնան շրջանում Ադրբեջանում բողոքի ալիքի մեծացմանը խոչընդոտեցին հենց այդ հաշվարկները», -ասել է նա` հավելելով, որ այդ իրավիճակը չի կարող երկար շարունակվել:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին` Բրայզան նշել է, որ դրանք են` անվտանգությունը, ժողովրդավարական բարեփոխումները եւ էներգետիկան:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` նա նշել է, որ թեեւ Մինսկի խմբին չի հաջողվել բեկում մտցնել խնդրի լուծման գործում, սակայն բանակցային գործընթացը, ընդհանուր առմամբ, դրական արդյունք է: