|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ում երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. հաղորդում է Contact.az-ը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` Ադրբեջանը նախատեսո՞ւմ է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեծացնել ԱՄՆ-ի դերը, Մամեդյարովն ասել է, որ իրենք մտադրություն ունեն այդ հարցը քննարկելու: Միևնույն ժամանակ, Քերին հավելել է, որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են:
«Լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, մենք մտածում ենք` ինչպես առաջ շարժվել զգույշ և մտածված»,- նշել է Ջոն Քերին: