|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ այս օրերին դիտվում է ԼՂՀ կարգավորման հարցի ակտիվություն, Հայաստանից ու Ադրբեջանից հնչում են հայտարարություններ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին: «Ի՞նչ է սպասվում»,- հարցրեց պատգամավորը` հավելելով, որ ակնկալում է նորություններ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: «Այս պահի դրությամբ նոր տեղեկատվություն, այդ հարցի հետ կապված, դեռ չկա»,- ասաց վարչապետը: Անդրադառնալով օդանավակայանի բացմանը` նա նշեց, որ խնդիրը կառավարության օրակարգում է, բայց կարևոր է, որ դրա շահագործման խնդիրը կարողանան զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաներից, ինչն այսօր ագրեսիվ ձևով իրականացնում է Ադրբեջանը: