Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» թեմայով խորհրդաժողովը։
Խորհրդաժողովին մասնակցում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ եւ ՀՀ պետական, գիտական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում է նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուհտերհանդտը, ով այսօր ելույթ կունենա «Օտարերկրյա ազգային պետություններում ազգային փոքրամասնությունների հետագա համակեցության անընդունելիությունը որպես անջատման իրավունքի իրացման վճռորոշ չափանիշ» թեմայով։