|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անկարայում ավելի քան 2 հազար ցուցարար շարժվում է դեպի Թուրքիայի խորհրդարանի եւ կառավարության շենքերը: Թուրքիայի մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցները փակ են: Ոստիկանությունը փորձում է կանգնեցնել ցուցարարներին. տեղեկացնում է Trend գործակալությունը:
Թուրքիայի տարբեր քաղաքներում հանրահավաքներ են անցկացվում Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգու պահպանման համար: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները դաժանաբար ցրել են Ստամբուլի ցուցարարներին: Թաքսիմ հրապարակում լարվածությունն այսօր էլ է շարունակվում. ցուցարարները բարիկադներ են կառուցել Իսթիկլալ փողոցում եւ քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ: