Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ի պատասխան ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հարցին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը վաղօրոք պատրաստած տեքստ էր ԱԺ-ում կարդացել, որտեղ ընդդիմությանը մեղադրել էր «կարկուտը» շահարկելու մեջ, թեև հարցը կարկուտին չէր վերաբերում:
Վարդանյանն իր զարմանքն էր հայտնել հարցի հետ կապ չունեցող պատասխանի վերաբերյալ և կոչ արել նախարարին վերադառնալ նախարարություն ու աշխատանքից ազատել այդ տեքստը գրողին:
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ տեքստն իրականում գրվել է ոչ թե գյուղնախարարությունում, այլ նախագահականում, որտեղ փորձել են կանխատեսել ընդդիմության «շահարկումները» և նախարարին զինել «հզոր» պատասխանով:
Ասում են՝ Կարապետյանը փորձել է նախապես կազմակերպել, որ ընդդիմությունը կարկուտի մասին հարց հնչեցնի, հանրապետականները հանգստացրել են՝ անպայման մեկնումեկը կտա: Եվ երբ նա լսել է, որ ընդդիմությունն իրեն հարց է ուղղում, այնքան է ոգևորվել, որ անգամ չի լսել հարցը. նախագահականի հույսերն արդարացնելն այս պարագայում ավելի կարևոր էր: