Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնական է, որ որքան մոտենում են նախագահական ընտրությունները այնքան մեր չինովնիկները լարվում ու նյարդային են դառնում: Լարված են նաեւ նախարարները: Ուշագրավ է, որ ամեն մի հարց, ամեն ակնարկ այս օրերին մտորելու տեղիք է տալիս նախարարներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Անմեղ հարցիդ մեջ պաշտոնյաներն այս օրերին այնքան ենթատեքստեր են փնտրում, այնքան տեղեկատվություն «գտնում», որ մտքովդ էլ անցնել անգամ չէր կարող:
Այսօր օրինակ Կառավարության նիստի ավարտին Yerkir.am-ը փորձեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պարզել, թե ինչ է կարծում իր հետագա պաշտոնավարման մասին: Լսելով հարցը, նախարարը նախ գույնը փոխեց եւ մեղմ ասած սկսեց վազել: Հարցին, թե ինչ եք կարծում, պրն նախարար, նոր կառավարությունում կլինեք, նախարարը խիստ տոնով արձագանքեց. Դա ես չեմ որոշում: Ուշագրավ է, որ նախարարն ամենայն լրջությամբ մտածում էր, թե մենք մտածում էինք, որ որոշողն ինքն է: Փորձեցինք հարցին այլ կերպ մոտենալ, նուրբ ու մի քիչ թեթեւ:
«Դե հաշվի առնելով ձեր աշխատանքի արդյունավետությունը»,-ընդգծեցինք նախարարին: Հարցին ի պատասխան, նախարարը կրկին խիստ տոնով, խիստ հայացքով արձագանքեց. «Ես չեմ իմ աշխատանքի գնահատական տվողը»:
Հետաքրքիր է նախարարն այնպես «ջղայն» էր, որ ակամայից մտածում էր, թե գյուղնախարարի գլխին սեւ ամպեր են կուտակվել, մենք էլ կրակին յուղ ենք լցնում...
Հ.Գ. Ի դեպ այսօր իշխանական ճամբարի ներկայացուցիչներին սպասարկող ոչ անհայտ կայքերից մեկը, գովազդային նյութ էր տեղադրել գյուղնախարարի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ նախարարի գործերը իրոք լավ չեն: Ափսոս...