Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրությունը դեռ չի մոռացել արտերն օրհնելու` գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը, իսկ Սերգո Կարապետյանը նոր, առավել արտառոց քայլ է ձեռնարկել, որը հավանաբար կնպաստի գյուղմթերքի արտադրության կտրուկ աճին եւ ոլորտը վագրի թռիչքներով առաջ կմղի: Նախարարի վերլուծական ուղեղը վերջապես կռահել է ոլորտի ամենասուր խնդիրը. դա գրագրությունների ոճի մեջ է, մասնավորապես` տեղի-անտեղի «Հարգելի պարոն, հարգելի տիկին...» արտահայտությունների օգտագործման: Եվ ահա այդ աններելի վրիպումն ուղղելու նպատակով Ս. Կարապետյանը հրահանգ է արձակել, ըստ որի`
1.«Հարգելի» դիմելաձեւն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար:
2.Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ:
3.Մնացածներին (մանր-մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)` պարզապես անուն-ազգանունով:
Համոզված ենք, որ այս դարակազմիկ որոշումը կլուծի տեխնոլոգիաների, որակյալ գյուղտեխնիկայի եւ տնկանյութի բացակայության, ինչու չէ` նաեւ կարկտի, երաշտի եւ ոլորտի առջեւ ծառացած մնացած բոլոր խնդիրները: