|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հարուցված գործերից մեկով պետական մեղադրող Իլդա Բոկասինին երկու փամփուշտներով անանուն նամակ է ստացել. հայտնում է Reuters-ը:
Միլանի գլխավոր դատախազի խոսքերով` վերջրին շրջանում Բոկասինին սպառնալիքներ պարունակող բազմաթիվ նամակներ է ստացել:
2013-ի մայիսի 13-ին Բոկասինին պահանջել է Բեռլուսկոնիին 6 տարվա ազատազրկման դատապարտել` անչափահաս պարուհի Կարիմա էլ Մարւգի հետ սեռական կապ ունենալու համար: