|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Ըստ մեղադրողների, 'Սիլվիո Բեռլուսկոնին շքեղ բնակարանների մի շղթա է ստեղծել, որոնք օգտագործել է մարմնավաճառների հետ զվարճանալու համար: Մոտ 14 կին կապ են ունեցել վարչապետի հետ':
Ճնշման ենթարկված Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեռական հարաբերություն է ունեցել «զգալի քանակությամբ կանանց հետ»:
Մանրամասնությունները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ մեղադրողները խուզարկել են 74-ամյա Բեռլուսկոնիի տները, որտեղ ապրում էինիր հետ կապ ունեցած կանայք և ում նա ոսկեղեն և մեծ գումարներ է տվել:
Հարցազրույցի ժամանակ կանանցից մեկը ասաց, որ Բեռլուսկոնին նրան ադամանդե շղթա է նվիրել, 7000 եվրո և Audi մակնիշի մեքենա, քանի որխղճացել է նրան:
Մեղադրողները հետաքննությունը սկսել են դեռևս անցած տարի, երբ պարզ դարձավ, որ 17 ամյա Կարինան հրավիրված էր Բառլուսկոնիի կազմակերպած խնջույքին, որտեղ սեռական խաղեր են խաղում:
Թերևս երկուսն էլ հերքեցին Բեռլուսկոնիի հետ սեռական հարաբերություն ունենալը, սակայն դա չէր մեղմում նրա հանցանքը:
Աղջիկներից մեկը պատմել է, որ Բեռլուսկոնին նրան ասել է, 'Դու կամ ամեն ինչ կանես, կամ էլ տաքսի կանչիր ու գնա':