Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Վարազդատ Հարությունյանը պատմել է Վանի ինքնապաշտպանության մասին: Նա նշել է, որ 1915-ի ապրիլի 7-ին սկսվել էհայերի ապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով է ավարտվել:Թուրքերը շատ վայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոքբանտարկել էին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնցբոլորին սպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էինՔաղաքամիջում և Այգեստանում: Հայերը սահմանափակ փամփուշտներով կռվել են թուրքական բազմահազար կանոնավոր զորքի դեմ, որոնք ճողոպրել են՝ լսելովռուսական զորքի գալուստը:
Մենք ապրում էինք Չաղլիփողանում, նահապետական մի տան մեջ: Փողոցիկողմում ապրում էր իմ Զատիկ տատիկը, որը չուզեց տունը թողնել ևնահատակվեց: Մի կողմում հորեղբայրներս էին ապրում, մյուս կողմում`մորեղբայրներս: Բայց հիշարժանը մեր այգիներն էին: Հորեղբայրս` Տեր-Արթինենց Հարությունը ծաղիկներ էր աճեցնում: Ում տանը որ ուրախություն լիներ,գալիս ծաղիկ էին տանում:
Հայրս գնացել էր Պոլիս ղարիբության, սովորել էր դերձակություն և վերադարձելՎան: Մենք ապրում էինք խաղաղ, երջանիկ ու ստեղծագործական կյանքով:
Հիշում եմ Վանի 1915 թ. իրադարձությունները` ապրիլի 7-ին սկսվեց հայերիապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով ավարտվեց: Թուրքերը շատվայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկելէին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորինսպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էինՔաղաքամիջում և Այգեստանում: Մերոնք սահմանափակ փամփուշտներովկռվում էին բազմահազար կանոնավոր թուրքական զորքերի դեմ, որոնք լսելովռուսական զորքերի գալուստը` ճողոպրեցին:
Ռուսական բանակի քաղաքականությունն էր: Ստիպված ետ քաշվեցինք: Հիշումեմ, մայրս ու քույրս հաց էին թխում: Հայրս խուրջիններն էր պատրաստում, որ մերունեցածը տեղավորենք:
Խաչփողան փողոցից դուրս եկանք: Մեր ունեցածը բարձել էինք կովի վրա, որն իրհամար անսովոր բեռը իր թիկունքից գցեց ու փախավ: Ստիպված մեր ունեցածըմենք շալակեցինք, դուրս եկանք Վանից, դեպի Բերկրի բարձրացանք:
Բանդիմահու կամուրջով անցնելիս վանեցիները շատ զոհ ունեցան: Կամուրջընեղ էր, այնքան ցավալի էր, շատերն ստիպված էին երեխաներին գետը նետել:
Ամենից կատաղի կռիվների մենք հանդիպեցինք Բերկրիի մոտ: Ռուսականզորքերը երեխաներին վերցրել էին ռուսական ֆուրգոնների վրա, և քրդերը, որոնքէն ժամանակ վարձված էին հայերին կոտորելու համար, հարձակվեցին մեզ վրա:Ֆուրգոնները շուռ էին գալիս: Երեխաները ջուրն էին թափվում, և մեզ ուղեկցողռուս զինվորները քրդերին քշեցին, որ ձորի բերանը բացեն: Նրանք քրդերինքշեցին, ձորի բերանը բացեցին, իրենք վերադարձան: Ինձ նստեցրել էինֆուրգոնի մեջ: Ճանապարհին Իգդիրում մնացինք: Ոմանք դժգոհեցին, որ մենքսոված ենք ու հաց ենք ուզում:
Արաքս գետն անցանք: Եկանք, Էջմիածնի վանքի պատերի տակգաղթականները լցված, տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկէին մեռնում: Վիճակը շատ ծանր էր: Տներն անգամ հիվանդանոց էին դարձել:Եղբայրս` Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակշարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերըտանեն եղբայրական գերեզմանը գցեն:
Հայրս տեսավ, որ մենք ևս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս:Այնտեղ էին հորեղբայրս` Տեր-Հարությունյաններն իրենց ընտանիքով, որոնք 1896թ. դեպքերից հետո գաղթել էին: Ես, մայրս, հայրս, եղբայրս` ԱրծրունՀարությունյանը` Արաքսյայի հայրը: Մեզ տեղավորեցին Արամյանհիվանդանոցում: Այնտեղ տիֆից վախճանվեց հայրս:
Մենք մեզ գտանք որբանոցում: Ես, քույրս և եղբայրս Բարեգործականիորբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էրիրականացնում: Նա որդեգրել էր երեք տղաների` ապագա բանաստեղծՎաղարշակ Նորենցին, գրականագետ Նորայր Դաբաղյանին և ՄիհրանԹյությունջյանին: Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը:Ուխտավորները գալիս էին մատաղ անելու, և մենք սնվում էինք, բայց հետոդժվարացավ:
Մեր հայոց լեզվի ուսուցիչ Ծերուն Թորգոմյանը հրատարակում էր «Համբավաբեր»հանդեսը, 1916 թ. մարտ ամսվա համարում լույս է տեսել մեր որբանոցի լրիվցուցակը: Այդտեղ ես երկու հարյուր չորս համարում եմ, ընդամենը յոթը տարեկան,եղբայրս` ինը, քույրս` տասնմեկ տարեկան: Ծնված օրս հայտնի չէր, ես գրեցինոյեմբերի 29-ը` հայ ժողովրդի վերածննդի օրը:
Որբանոցում դրությունը շատ վատացավ: Կիսասով վիճակում ես ու եղբայրս`Արծրունը, որբանոցից փախանք, եկանք մեր հարազատների մոտ: Հորեղբայրսասաց. – Տղաք, որու՞ հույսին եք եկել:
Եթե թուրքերը մեզ չկոտորեցին, ապա գաղթից հետո մեր ինը հոգիանոցընտանիքից միայն ես, մայրս ու եղբայրս մնացինք:
Ես փողոցներում կոշիկ եմ ներկել: Ջուր եմ ծախել: Սիգարեթ եմ ծախել: Շապիկչունեի: Մայրիկս հովանոցի կտորից ինձ շապիկ կարեց, որ դպրոց գնամ: Բայցոտքիս կոշիկները երկուսն էլ նույն ոտքին էին: Ես ասացի` ես էդպես դպրոց չեմգնա: Եղբայրս գիշերով ելել հարմարեցրել էր, և ես կոշիկները հագա:
Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղկերակրում էին: Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, և գաղթականներինայնտեղ քնեցնում էին բեմի գետնի վրա: Եղեռնից վերապրած վանեցիների մեջերևի ես միակ բախտավորն էի, որ առիթ ունեցա Հայաստանից գնալ և տեսնելՎանը:
Վասպուրական հայրենակցական միության կողմից կազմակերպվեց դեպի Վան-Վասպուրական խումբ. երեսունմեկ հոգուց միայն ես էի Վանում ծնված: Վանը մ. թ.ա. իններորդ դարում հիմնադրված Տուշպա քաղաքի վրա է կառուցվել:
Մենք չորս օր մնացինք Վանում: Բարձրացանք Վանի բերդը: Հուզումնալիցպահեր ապրեցինք Վանում: Ոչ մի եկեղեցի չի մնացել: Վանը վերածվել է նորքաղաքի, որտեղ ապրում է հարյուր յոթանասուն հազար բնակիչ: Իսկ մերժամանակ` երեսունհինգ-քառասուն հազար էր, որի մեծ մասը հայեր էին:
Եղեռնը հիմա վերաբերում է հայկական հուշարձաններին»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողներիվկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն»հրատ., 2011, վկայություն 48, էջ 161-162: