Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է՝ աշխարհի շատ երկրներ երբ սոցիալական ծանր վիճակոմ է լինում, մենք տեսնում ենք, որ այդ երկրների կառավարության ղեկավարները փորձում են սեփական օրինակով տնտեսել որոշակի գումարներ՝ հեծանիվով են գնում աշխատանքի, Դուք ե՞րբ եք պատրաստվում հեծանիվով գնալ աշխատանքի: Վարչապետը պատասխանել է. «Համաշխարհային ւիորձը շատ բազմազան է: Մարդիկ կան՝ ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան՝ հեծանիվով են գնում, ոմանք՝ ուղղաթիռներով, ոմանք նախընտրում են տրանսպորտի այլ միշոց: Թույլ տվեք, որ ես իմ փոխադրման ձեւը ինքս որոշեմ»:
Հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացումը սոցիալական բունտի հանգեցնի, եւ իշխանությունները, մեղմ ասած, չվայելեն այս 4-5 տարիները՝ պատասխանել է. «Դուք պետք է վայելեք: ժողովուրդը պետք է վայելի այս 4-5 տարիները, իսկ իշխանությունները զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով: Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, նրանցից պետք է ձերբազատվենք ձեր օգնությամբ»: Հարցին՝ ինչպե՞ս է. որ արտագաղթողները շատանամ են, ուտող բերանները պակասում են, բայց երկրի վիճակը չի լավանում, վարչապետը այդ հարցը ոչ կոռեկտ է համարել: