Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«2018 թ. ՀՀԿ-ն, և ոչ միայն, Սերժ Սարգսյանին այլընտրանք չէին տեսնում: Իշխողների կողմից մատուցվող այլընտրանք չտեսնելու բարդույթը հունից հանեց և միաժամանակ բթացրեց հասարակությանը, որի ցասումը հասավ նրան, որ գնաց կառավարման հմտություններից բացարձակապես զուրկ մեկ այլ «փրկչի» հետևից: Ժամանակին ՀՀԿ-ն պարտավոր էր այլընտրանք ունենալ: Եթե իրոք չուներ այլընտրանք, ապա դա նրա մեծագույն ձախողումներից մեկն էր:
Հիմա հասարակությանը նույն սցենարն է մատուցվում: Փրկիչը միակն է, իսկ այլընտրանքը՝ ըստ նոր մատուցողների, հին «փրկիչը», որը մերժվել է: Եվ ըստ այդմ, պետք է ապավինենք գործող «փրկչին»:
Չկողմնորոշվող, ամեն ինչից հուսատատ զանգվածները չգիտես ինչո՞ւ փրկչի անվերջ որոնումներում կանգ ենք առնում գործող կամ մերժված փրկչի վրա:
Ո՛չ, հայ ժողովուրդը դեռ այդքան չի դեգրադացվել, որ այսքան սահմանափակվի նրա լուրջ խորհելու, ինքնակազմակերպվելու, ընտրություն և փրկություն գտնելու իր հնարավորությունը:
Ինքնանվաստացումների շարանը պետք է կասեցնել: Այլընտրանք չունենալու թեզը հերթական ինքնանվաստացումն է:
Մեր ժողովուրդը պարտավոր է, մենք պարտավոր ենք ձերբազատվել փրկչի բարդույթից և ինքներս մեզ փրկենք: Ճիշտ այլընտրանք միշտ էլ եղել է, և հիմա էլ կա....»: