Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անցկացվում են Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում: Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին` ժամը 16-ին, Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34):
Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայարանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները. մայիսի 24-ին` ժամը 13.00-ից-14.00-ն, «Բարեկամություն» կայարանում շոտլանդական գրականության ժամ է, 15.00-ից -16.00-ն` «Մարշալ Բաղրամյան» կայարանում` Հյուսիսային Իռլանդիայի գրողների, 17.00-ից -18.00-ն «Երիտասարդական» կայարանում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի «Հանրապետության հրապարակ» կայարանում ժամը 19.00-ից -20.00-ն: Ստեղծագործությունները թարգմանել են Վահագն Դավթյանը, Լուսինե Մարգարյանը, Սամվել Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալստյանը և Հովհաննես Ղուկասյանը:
Իսկ մայիսի 25-ին` ժամը 17.00-ին, արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:
Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, ԵՄ կենտրոնը և «Գրանիշ» գրական ակումբը: