|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին` ժամը 09.32-ին, Կորյուն Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին` ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 050 VU 03 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենայով դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: