կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 08:17
Հասարակություն

Գագիկ Բեգլարյանն ի՜նչ քեֆ է անելու...

Գագիկ Բեգլարյանն ի՜նչ քեֆ է անելու...

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին «Հրապարակ»-ը հարցնում է, թե ինչո՞ւ չի մասնակցել Տարոն Մարգարյանի հաղթանակին «նվիրված», Կենտրոն թաղի' մի մասի կազմակերպած միջոցառմանը' քեֆին: «Կենտրոնը դեռ միջոցառում չի արել, ինչպե՞ս մասնակցեի»: Չէ՜, Նուշիկյանի «բլոկն» արել է: «Էդպես չի կարող լինել, էդպես որ լիներ, 55 տեղամաս ունենք, եթե 55 տեղամասում շտաբները որոշեն, այսպես ասած, «հաց ուտել», կստացվի միջոցառո՞ւմ, Ձեր ասելով' քե՞ֆ»:


Բա էսպես ո՞նց կլինի' առանց քեֆի: «Փարվանայում» եզրափակիչ քեֆն արդեն եղել է, մյուս վարչական շրջաններում արդեն եղել է, իսկ Կենտրոնն առանց քեֆի ո՞նց կլինի: «Օրը որոշելու եմ ես, հենց որոշեցի, ձեզ էլ կհրավիրենք»: Կարո՞ղ է չեք ուզում անել՝ էնքան էլ ուրախ չեք Տարոնի համար: «Չէ, ավելի ճոխ ենք անելու»,- հաստատակամ ասել նախարարը: