|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից:
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ՀՀ գլխավոր դատախազությունը ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Գագիկ Բեգլարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ծանուցումներ ուղարկվել է նաև Բեգլարյանի որդուն, դստերն ու կնոջը. դատախազությունը նշել է, որ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: