կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-15 14:03
Սպորտ

Մայիսի 15-ը` ըմբշամարտի միջազգային օր

Մայիսի 15-ը`  ըմբշամարտի միջազգային օր

Ըմբշամարտի միավորված ձևերի միջազգային ֆեդերացիան (FILA) մայիսի 15-ը հայտարարել է ըմբշամարտի միջազգային օր:

 

Վաղը` մայիսի 16-ին ըմբշամարտը, որպես Օլիմպիական սպորտաձև պահպանելու ակցիայի շրջանակներում սպասվում է  ըմբշամարտի լայնածավալ մարաթոն: Ծրագիրը մեկնարկելու է Ճապոնիայից` անցնելով բոլոր աշխարհամասերով կհասնի Նյու Յորքի Կենտրոնական կայարան, որտեղ էլ կանցկացվի Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի հավաքականների միջև հանդիպումը:

Նովոսիբիրսկում վարպետության դասեր կտան Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը և Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը:


Կազմակերպիչների խնդիրն է ցույց տալ ՄՕԿ-ին և ամբողջ աշխարհին` ըմբշամարտի կարևորությունն ու մասայականությունը:


Միջոցառմանը զուգահեռ` Մոսկվայում տեղի է ունենալու FILA կոնֆերանսը` նվիրված խաղերի պահպանման հետագա անելիքներին: Կոնֆերանսին մասնակցելու է  նաև Հայաստանի պատվիրակությունը:

Պատվիրակության անդամներն են ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

 

Հիշեցնենք, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն ըմբշամարտը ընդգրկել էր 2020թ-ի Օլիմպիական խաղերից դուրս մնացող սպորտաձևերի ցուցակում: Եվ ժամանակ տվել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային ապացուցելու ըմբշամարտի դերն ու կարևորությունը: