Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հեռախոսային ասուլիս է անցկացրել. հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրել է օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ-չմնալու հարցը: Այս կապակցությամբ Ռոգեն ասել է, որ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունը արդեն կատարել է նպատակային աշխատանքներ, բարելավվել է ֆեդերացիայի ղեկավարման համակարգը: Գործկոմի կազմում, ձայնի իրավունքով, առաջին անգամ ընդգրկվել են կանայք և գործող մարզիկներ: Բացի այդ` կանոնակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ մրցողների գործողությունները հասկանալի են դարձել մարզասերների համար:
Հարցին` արդյո՞ք այս ամենը բավական կլինի ըմբշամարտը խաղերի ծրագրում պահպանելու համար, Ռոգեն պատասխանել է, որ վերջնական որոշումը կկայացնեն սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք` ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում: