Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել՝ քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու Է նախարարության խորհրդակցությունների սենյակ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում Է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում Է (Էր): Յուրի Վարդանյանը պատասխանել է «Հայկական Ժամանակ»-ի մի քանի հարցերին:
- Պարոն Վարդանյան, մեր տեղեկություններով ձեր առաջին խորհրդակցությունն եք անցկացրել որը բավական կոշտ է եղել որոշակի հրահանգներ եք տվել, ճի՞շտ է:
- Ըստ իմ բնավորության գծերի, այո:
- Նաև հրահանգել եք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը վերանորոգեն եւ հայտարարել եք, որ դա այլևս նրա սենյակը չի լինելու: ճի՞շտ է:
- Այո:
- Իսկ ինչո՞ւ
- Որովհետև այդպես Է պետք:
- Բայց պատճառը ո՞րն է
- Ինձ կներեք, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տվեք: Ինչ որ անում եմ, մտածված եմ անում, խորը գիտակցելով եմ անում ու ճիշտը դա Է, այնպես որ, ավելորդ հարցեր մի տվեք: Եթե տեղեկացել եք, ուրեմն տեղեկացեք նաև, թե ինչի համար եմ դա անում:
- Այդ մեկին չեմ տեղեկացել դրա համար ձեզ եմ հարցնում:
- Դե…
- Բայց խնդիր չի առաջանա՞, պարոն Վարդանյան:
- Ո՞ւմ համար:
- Ձեզ:
- Իմ համա՞ր:
- Զեր ու Ծառուկյանի միջև: Խոսակցություն չի լինի՞:
- Ձեր կարծիքով, եթե խնդիր պիտի առաջանա, նման քայլի կգնայի՞:
- Այսինքն, կարծում եք՝ Ծառուկյանը հանգիստ կհամակերպվի՞ դրա հետ:
- Դե, դա իր գործն Է՝ կհամակերպվի, թե չի համակերպվի: Ես չեմ ուզում ինտերվյու տամ. բայց դուք ավելորդ հարցեր եք ինձ տալիս: Ես ընդհանրապես ոչ մեկին դեռ հարցազրույց չեմ տվել: Ես անպայման մամլո ասուլիս եմ անելու, շատ բարձրաձայն բոլորդ կիմանաք ու բոլորիդ ուզում եմ հրավիրել և բոլոր հարցերի շուրջ բարձրաձայն խոսենք: Թաքցնելու որևիցե մի բան որևիցե մեկից, հատկապես լրատվությունից չունեմ: Կխոսեմ շատ անկեղծ, շատ սրտաբաց ու ի շահ մեր սպորտի հետագա նվաճումների: Այնպես որ, հիմա ինձ ավելորդ հարցեր մի տվեք: Հիմա ծանրաբեռնված եմ, թողեք աշխատեմ:
- Խնդիր չկա, բայց մի հարց էլ ճշտեմ, դուք ՀՀԿ անդամ դառնալու ե՞ք, թե անկուսակցական եք մնալու:
- Ոչ, չեմ դառնալու: Ես տարիներ առաջ անգիտակցաբար մտա կոմունիստական կուսակցության շարքերը և գիտակցաբար այնտեղից դուրս չեմ գալիս:
- Ինչպես, կոմունիստական կուսակցության անդամ եք մինչև հիմա՞:
- (Ծիծաղում է): Ասում եմ անգիտակցաբար մտա, 1974 թվականին էր. հազար տարի առաջ էր:
- Հա, բայց հիմա կոմկուսի անդամ չեք, չէ՞:
- Չէ, իհարկե, չէ, ես երբեք չեմ մտնի, իմ դիրքորոշումը, ուղղվածությունը միանշանակ երբեք խեղաթյուրվող չի ու ես երբեք չեմ փոխում իմ դիրքորոշումը և ասեմ, որ ՀՀԿ չեմ դառնա:
- Պարոն Վարդանյան, բայց ձեր ու Ծառուկյանի հարաբերությունները ինչի՞ են այդպես լարված: Շատ հետաքրքիր է:
- Կգա ժամանակը, դոփ ամեն ինչ շատ պարզ, բաց կիմանաք: Ասուլիսի ժամանակ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ: Հիմա եկեք փակենք խոսակցությունը, դրսից հյուրեր ունեմ, չեմ կարող երկար խոսել: