|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության մոսկովյան քաղխորհրդի առաջին քարտուղար Վալերի Ռաշկինը մտադիր է Ժերար Դեպարդիեին առաջարկել անդամակցել իրենց կուսակցությանը:
«Ես մտադիր եմ` ծայրահեղ դեպքում շաբաթ օրը նամակ հղել Ժերար Դեպարդիեին` առաջարկելով նրան իր հոր օրինակով, որին նա շատ հարգում է, անդամակցել Կոմունիստական կուսակցությանը»,- ասել է Ռաշկինը Интерфакс-ին:
Նա նշել է, որ, ունենալով ՌԴ քաղաքացիություն, ֆրանսիացի դերասանն իրենց անդամակցելու խնդիր չի ունենա: