Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Բելառուսի Հանրապետության նախագահի պատվիրակության կազմում պաշտոնական այցով Երեւան ժամանած Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։
Նրան ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Նա Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, տեխնիկական զինվածությունը, նվաճումները և զարգացման հեռանկարները։
Վ. Վաշչենկոն Ա. Երիցյանի ուղեկցությամբ շրջեց նախարարության տարածքում, այցելեց ԱԻՆ համաբուժարան, իսկ այնուհետև` ճգնաժամային կառավարման կենտրոն։
Այցելության շրջանակներում Բելառուսի ԱԻ նախարարը ներկա եղավ նաև ՀՀ ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը, որը վարում էր նախարար Ա. Երիցյանը։
Ողջունելով ներկաներին և ծանոթանալով ՀՀ ԱԻՆ ղեկավար կազմին` Վ. Վաշչենկոն մասնավորապես ասաց. «Միշտ հաճույքով եմ գալիս Հայաստան և ուրախ եմ կրկին հանդիպելու իմ լավ գործընկեր` նախարար Ա. Երիցյանին։ Հիացած եմ իմ տեսածով և տեսնում եմ, թե Ա. Երիցյանն ինչ հպարտությամբ է պատմում ԱԻ նախարարության ձեռքբերումներ մասին։ Վստահ եմ, որ որևէ արտակարգ պատահարի դեպքում այս կառույցն իր բոլոր կարողություններով կանգնած է լինելու ժողովրդի կողքին և ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն»։