կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-11 14:09
Մշակույթ

ՀՀ-ում անցկացվելիք ռոք փառատոնին կմասնակցի 12 խումբ

ՀՀ-ում անցկացվելիք ռոք փառատոնին կմասնակցի 12 խումբ

Մայիսի 16-18-ը Երեւանում` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կանցկացվի տարածաշրջանում միակ ռոքի մրցույթ-փառատոն: Փառատոնին կմասնակցեն 12 ռոք խմբեր` Իրանից, Վրաստանից եւ Հայաստանից /Հայաստանից մասնակցում է 8 խումբ/:

 

«The Beautified Project» խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց խումբը միշտ մասնակցում է նման փառատոների:

 

«Շատ կարեւոր է փառատոնը, քանի որ ակումբներում underground տարբերակով նվագող խմբերը փառատոնի շնորհիվ հանրավորություն կունենան մեծ բեմ բարձրանալ, եւ, բնականաբար, հանդես գալ կենդանի կատարմամբ: Փառատոնը կնպաստի, որ ռոքը զարգացում ապրի Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը:

 

Մրցույթին, որպես հյուր, հանդես կգա «Antimeteանգլիական ռոք խումբը, որը 2011 թվականին Երեւանում համերգով հանդես էր եկել «The Beautified Project» խմբի հետ:

 

Փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը նշեց, որ մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում:

 

«Յուրաքանչյուր մասնակից խումբ առաջին օրը ներկայացնելու է մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը` խմբի հեղինակային ստեղծագործությունը կամ հատուկ գրված ստեղծագործություն: Առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնողներին կտրամադրվի 150 եւ 100 հազար դրամի չափով գումար, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը հնարավորություն կստանա ձայնագրվել Հայաստանի լավագույն ստուդիաներից մեկում»,- ասաց Դավթյանը:

 

Փառատոնի ժյուրիի կազմում են`մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, երգիչ, երգահան Արմեն Գեւորգյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են երգչուհի Վակա Դավթյանը եւ դաշնակահար Արմեն Սարգսյանը: