|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շերը մասնակցելու է Կանանց քայլարշավին, որը տեղի կունենա Վաշինգտոնում հունվարի 21-ին, այսինքն`ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության հաջորդ օրը. հայտնում է gazeta.ru-ն` ABC News-ին հղումով:
Ակցիային կմիանան նաև դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Դեբորա Մեսինգը, Ջուլիանա Մուրը, Ամերիկա Ֆերերան և Էմի Շումերը, նաև երգչուհի Քեթի Փերին:
Կանխատեսումների համաձայն` քայլարշավին կմասնակցի մոտ 100 հազար մարդ: Միջոցառումը նվիրված է ոչ միայն կանանց, այլ նաև տարբեր ռասաների և կրոնների մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Նման քայլարշավներ կանցկացվեն երկրի տարբեր քաղաքներում:
Թրամփի մամուլի քարտուղարը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ամերիկացի երաժիշտ Մոբին ծիծաղել է, երբ ստացել է Թրամփի երդման արարողությանը մասնակցելու հրավերը: