կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 13:26
Մշակույթ

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցի նաև երաժիշտ Հայաստանից

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցի նաև երաժիշտ Հայաստանից

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայում` Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ /փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա/:

 

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի երեխաներ ԱՊՀ  /Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան/ և աշխարհի այլ երկրներից: Մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:

 

Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը /դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան/: Անդրեյ Կուրբետը «ՀՀ-ում և ԼՂՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է /2013 թ./, Ջուզեպպե Տերրասիանոյի անվան /2009 թ. Իտալիա/, «Ֆլամ» միջազգային մրցույթների /2010 թ. Ֆրանսիա/ և Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի /2012 թ./ մրցանակակիր: Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով: