|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլի հաստատմանն է ներկայացրել նոր կառավարության կազմը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` երեկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Էրդողանին` որպես հունիսի 12-ի ընտրություններում հաղթանակ տարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար, հանձնարարվել է նոր կառավարություն ձեւավորել:
Երբ նախագահը հաստատի նախարարների նոր կաբինետի կազմը, ըստ Սահմանադրության` Էրդողանը խորհրդարանում պետք է վստահության քվե ստանա` ապահովելով նվազագույնը 276 պատգամավորի աջակցություն:
Վերլուծաբանների կարծիքով`վստահության քվե ստանալը Էրդողանի կառավարության համար ընդամենը տեխնիկական հարց է:
Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են զբաղեցնելու հիմնական նախարարական աթոռները, սակայն արտաքին գործերի, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները չեն փոխվի: