|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավանի 1/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ցնդող կնիքների եւ կաշառքների մասին ահազանգեր կան, Մարգարյանը հայտարարեց, որ իրենք նույնպես դատապարտում են նման դեպքերը, եւ եթե նման փաստեր կան, պետք է դիմել իրավապահ մարմիններին, սակայն իրենք ընտրակաշառքների մասին լուրեր չունեն:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղված լինելու օրվա ընթացքում, նա պատասխանեց, որ ընտանիքի հետ է, իսկ հետո` ընթացքը ցույց կտա:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե մտավախություն չունի՞, որ չի կարող հավաքել 50+1 տոկոս ձայն, որի դեպքում հնարավոր կոալիցիա կկազմվի իշխանական ուժերի միջեւ, Տարոն Մարգարյանը հայտարարեց` երբ ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին, վստահ է, որ հաղթանակն իրենն է լինելու:
Տարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել իր ունեցվածքի մասին հարցերին: