|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ժամը 14-ի դրությամբ ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:
11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ, եւ «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:
11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրման և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից եւ մարդկանց ուղղորդավորված տանում քվեարկության: Առկա է տեսանյութ:
11/30 եւ 11/32 ընտրատեղամասերում արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկություն: 11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ: Ընտրողներ են բերվում համապատասխան գծից դուրս աշխատող երթուղայիններով:
12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:
12/28, 12/29 ընտրատեղամասերում ընտրողներին միկրոավտոբուսներով տանում են քվեարկության: