|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱԺ երեկվա արտահերթ նիստում օրինագծերի քվեարկության ժամանակ աչքի ընկավ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որն իր բացակա գործընկերների փոխարեն սեղմում էր կոճակները. գրում է «Ժողովուրդը»:
Ընդ որում, տեղեկացնում է թերթը, նա այդպես մի քանի անգամ քվեարկել է ուրիշի փոխարեն եւ միայն այն բանից հետո, երբ տեսել է, որ լրագրողների տեսախցիկները նկարահանում են պահը, ժպտացել է ու դադարեցրել օրենք խախտել։
Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորը հերքել է, որ նման բան է արել։ «Ոչ մեկի տեղը չեմ քվեարկել, եւ հետո՝ հարմար չի խոսելը»,- ասել է նա ու անջատել հեռախոսը։
Փաստորեն, Մուրադյանն իր արարքը հերքում է, անգամ՝ տեսանյութերի առկայության դեպքում: