կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 08:14
Իրավական

Պուտինը չեկավ, որովհետեւ Սերժ Ազատիչը գնացել էր

Պուտինը չեկավ, որովհետեւ Սերժ Ազատիչը գնացել էր

Ժամանակներ առաջ Դուք ասացիք, որ Պուտինը կգա Հայաստան, նշեցիք ժամկետ, սակայն նա չեկավ: Փաստորեն, սխալվեցիք, ինչո՞ւ,- «Հրապարակ»-ի լրագրողը հարցնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինին: «Դե գիտեք, կային նման սպասումներ, ինձ թվում էր՝ դա անպայման տեղի կունենա, ունեի որոշ լուրջ հիմքեր այդպես ասելու, սակայն որոշ հանգամանքներ գուցե հնարավորություն չտվեցին այդ պահին այցելել Հայաստան: Բայց այս ընթացքում Սերժ Ազատիչը եղավ մեզ մոտ մի քանի անգամ, այդ թվում և ընտրություններից անմիջապես հետո, այնպես որ, ես մտածում եմ, որ հաշվարկը, թե ով շուտ-ով ուշ, այնքան էլ էական չէ»:

 

Եվ, այնուհանդերձ, կգա՞ առաջիկայում Վ. Պուտինը Հայաստան: «Չէ-չէ-չէ: Դուք ինձ համար նոր թակարդ մի լարեք, չեմ ցանկանա ևս մեկ անգամ ընկնել այդ թակարդի մեջ. ես գիտեմ մի բան և,  փոխադարձ համագործակցությունից ելնելով, կարող եմ ասել. որևէ հարց չկա գնալու-գալու խնդրի տակ, հարցը, կարծում եմ, պարզապես առնչվում է զբաղվածության գրաֆիկին»: