կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 09:25
Հասարակություն

Թոշակառուներին ստորացնում են այնպես, որ նրանք գերադասում են մահը

Թոշակառուներին ստորացնում են այնպես, որ նրանք գերադասում են մահը
Կինոռեժիսոր Արտակ Զաքարյանը  ՎՏԲ բանկում ականատես է եղել մի սոսկալի պատմության, որի մասին գրել է իր «Ֆեյսբուք»-ի էջում.
«Այսօր բանկ էի գնացել՝ ՎՏԲ... Մեծահասակները շատ էին՝ հիմնականում եկել էին թոշակ ստանալու: Բանկում գումար չկար, և ծերունիները ստիպված էին երկար սպասել: Մի տատիկ էր կողքս, ով հնամաշ մի տոպրակով ինչ-որ փոքրիկ նվեր (կաշառք) էր բերել «բանկի աղջկանե, երևի, որ վերջինս մի քիչ խղճով վերաբերվի իր հետ՝ թեկուզ և վրան չգոռալով... Տատիկը, կաշառքը տալուց հետո, երբ տեղեկացավ, որ միևնույնն է՝ պիտի սպասի, վատացավ: Բանկի աշխատակցուհին, խղճալով տատիկին, ասեց, որ հաջորդ անգամ ավելի հեշտ կլինի, եթե տատիկը քարտ ձեռք բերի իրենց մոտից: Տատիկը խեղճ-խեղճ նայեց աղջկան ու ասաց.
«Հուսով եմ՝ հաջորդ անգամը չի լինի...Իսկապես, խնդրում եմ Աստծուն, թող հաջորդ անգամին չհասնեմ, պետք չի, հոգնել եմ, թող տանի ինձ, սա կյանք չի...»:
Ես ուզեցի էդ տատիկի տեղը մեռնել, գետինը մտնել, կախվել, գնալ մի 10 բոզի տղու, ում պատճառով մեր մայրերն ու հայրերը էլ չեն ուզում ապրել, սատկացնել» մինչև ինձ էլ մեկը կսատկացներ... Աստված, ո՞նց էս դու հանդուրժում այս կեղտը, ո՞նց էս դու թույլ տալիս, որ այդ ծերունիների հացը գողացողն ու լափողը քայլի այս հողի վրա...»: