Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանից պարզվում է` այս տարվա օգոստոսին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 931,8 հազար տոննա և նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել է միանգամից 21,6 տոկոսով:
Զավեշտն այն է, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարի տնտեսությունը կարգին աճում է:
Բա ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունն աճում է, իսկ բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազում: Այստեղ երկու տարբերակ կա. կա'մ Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխվել է, ու ով, որտեղ, ինչ արտադրում է, այն էլ ուտում է, կա'մ էլ տնտեսվարողները սկսել են բեռներ փոխադրել սայլերով ու էշերով (ազգային վիճակագրությունն ավանդական բեռնափոխադրումներ չի հաշվառում):
Ի դեպ, նույն ժամանակահատվածում ուղեւորափոխադրության ծավալներն էլ նվազել են 12,8 տոկոսով: Սա արդեն բացահայտ առաջընթաց է եւ վկայում է այն մասին, որ ՀՀ ազգաբնակչությունը գերադասում է առողջ ապրելակերպը: Պարզ ասած` մարդիկ ոտքով են տեղաշարժվում: