Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ ընտրապայքարի ընթացքում ՀՅԴ-ն մեկ բան է փորձել անել` քաղաքացիներին համոզել նրանում, ինչում իրենք են համոզված, հավատացնել այն , ինչին իրենք են հավատում. այսօր, նախընտրական քարոզչության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար եւ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն վաղուց ի վեր հստակ ասել է, թե այս վիճակից ինչ ելքեր է պետք գտնել, ինչ քայլեր են պետք իրականացնել: Եվ այսօր էլ ՀՅԴ առաջարկներն ու լուծումները կամաց-կամաց որդեգրվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից եւ նաեւ ժողովրդի մոտ է համապատասխան ընկալում առաջանում:
«Մի անգամ վստահեք Դաշնակցությանը` ամբողջական իշխանության գալու, եւ այս երկիրը կծաղկի: Այդպես եղել է մեկ անգամ` 1918-1920 թվայաններին, երբ ընդհանրապես պետություն չենք ունեցել, հող ու տարածք չի արձանագրվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Դաշնակցությունը դա արել է: Մեկ անգամ երկրում հաստատվի դաշնակցական իշխանություն, երկիրը թռիչք կապրի, ես դրա մասին համոզված եմ ասում` համոզված մեր պատմությամ ու կենսագրությամբ»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նա ասաց, որ երբ ժողովուրդը գնացել է ՀՅԴ-ի հետեւից, հաջողել ու հաղթել է, որովհետեւ այն տեղերում, ուր պետք է եղել կանգնել ժողովրդի կողքին ու պայքարել նրա իրավունքների համար, միշտ առաջին շարքերում եղել են դաշնակցականները: Եվ երբ այս կամ այն մոլորության մեջ ընկնելով, հեռացել են ՀՅԴ-ից, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, խռովել կամ այլ պատճառով չի հետեւել Դաշնակցությանը, կորցրել է:
«Մենք այսօր ասում ենք` էլ կորցնելու տեղ չկա, ժողովո՛ւրդ: Մենք շրջել ենք թաղեթաղ, մարդկանց ենք հանդիպեսլ, գիտեինք, որ վիճակը ծանր է, բայց երբ մեկ ամսվա մեջ այսքան հանդիպումներ ես ունենում, տեսնում թշվառության այս մեծ ծավալը, սիրտ է պետք, որ դիմանա: Եթե մի երկրում մարդը կանգնում ու ասումէ` որ իսկապես ձեռքիս ճար լինի այս երկրից կթողնեմ ու կգնամ, սրանից ավելի մեծ ամողթ գոյություն չունի `առաջին հգերթին իշխանության, հետո բոլորիս համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հետո ՀՅԴ ցուցակի առաջատարը նշեց, որ այսքանից հետո, իքնագոհ կեցվածքով, շահագործելով. ողջ ժողովրդի` տառապանքներով ձեռք բերածը յուրացրել ու հիմա փշրանքներ են նետում բոլորիս առջեւ, իբր նորմալ երկիր են սարքել, ամոթ է, սուտ է: Նա կարեւորեց նաեւ, որ ժողովուրդը պարտավոր է այս վիճակը փոխել, եւ հիմա, երբ անցնցում, առանց արյունահեղության, ընտրական ճանապարհով իշխանափոխություն եւ հեղափոխություն կատարվի, դա կարելի է անել մայիսի 5-ին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ այս ընտրություններն ուղղակի կապ ունեն մեր հաջողության հետ:
«Այսօր իշխանությունն ու պետությունը նույնացած են, ով այդ նշանը դոշին չունի կպցրած, այս երկրում տեղ չունի: Ով նախագահի շոիրջը մեկ մետր հեռավորությամբ չի գտնվբում, այդ մարդյն այս երկրում տեղ չունի, այս երկրից հալածված է, նրա իրավունքները ոտնահարված են: Այդ մենիշխանության դրվածքը փոխելն այսօր հնարավոր է Երեւանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այսօր խնդիրը ժողովրդի իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:
Ու եթե մայիսի 5-ին Երեւանի իշխանությունը վերադարձվի երեւանցուն, Հայաստանում էլ հայաստանցուն կվերադարձվի: