|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պակիստանի մայրաքաղաքում սպանվել է երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությունը հետաքննող դատախազը: Մոտոցիկլետներին նստած անհայտ անձինք կրակել են նրա վրա սեփական տան դռների մոտ: Հարձակման հետեւանքով եւս 2 մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն:
Բենազիր Բհուտոն սպանվել է 2007-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ ահաբեկիչ-մահապարտի կողմից: Մեղադրանք է ներկայացված 8 հոգու, այդ թվում` Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, ով ներկայումս տնային կալանքի տակ է: