|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Առավոտ» օրաթերթի հունիսի 29-ի համարում հրապարակված «100 հազար դոլար՝ Տիգրան Սարգսյանի դեմ» լուրը չի համապատասխանել «Առավոտի» մասնագիտական և էթիկական վարքականոնի այն դրույթին, ըստ որի՝ «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար»,- այսպիսի հերքմամբ է հանդես գալիս «Առավոտը»:
Եվ որ առավել ցավալին է, գրում է թերթը, այդ լուրի հասցեատեր կարող են թյուրիմացաբար ընկալվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մեր գործընկերները: «Առավոտը» ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի համար` նշելով, որ կազմակերպչական հետևություններն արված են, վարքականոնը խախտողները պատժված են: