կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 18:48
Մշակույթ

Ափսոս, որ չեմ կարող անձամբ սատարել ''Դորիանս''-ին. Թոնի Այոմի

Ափսոս, որ չեմ կարող անձամբ սատարել ''Դորիանս''-ին.  Թոնի Այոմի

Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի «Եվրատեսիլ»-ում Dorians-ի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել Eurovision.tv-ին:

 

- Մենք զրուցել ենք «Դորիանս»-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ  Ձեզ «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե՞ ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» «Եվրատեսիլ»-ի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:

- Ինձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:

 

- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ «Դորիանս»-ի կատարման ձեւից:

- Կարծում եմ, որ խոսքերն, իրոք, լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: «Դորիանս»-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ` անակնկալներ չեղան:

 

- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես` կիթառային ռիֆերը եւ սոլոն:

- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:

 

- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում «Եվրատեսիլը», այս տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:

- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:

 

- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակիչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք «Դորիանս»-ին:

- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց: