|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Թոնի Բլերն ամեն օր Ղուրան եւ Թանակ է կարդում:
«Կարծում եմ, որ կրոնի հարցերում իրազեկվածությունը կարեւոր նշանակություն ունի գլոբալացման դարաշրջանն ապրող աշխարհում»,- Observer ամսագրին տված հարցազրույցում ասել է նա:
Հաճախ մերձավորարեւելյան տարածաշրջան այցելող քաղաքական գործիչը նշել է, որ իր համար ամենահետաքրքիրն այդ գրքերի միջոցով իր այցելած վայրերն ուսումնասիրելն է:
Ինչպես գրում է ամսագիրը, եթե Բլերը ցանկություն ունենա իսլամի վերաբերյալ ավելի շատ գիտելիքներ ունենալ, կարող է դիմել իր քենուն, որն անցյալ տարի իսլամ է ընդունել: 43-ամյա կինը որոշել է նման կերպ փոխել իր կյանքը Իրան այցից հետո, որտեղ, նրա խոսքերով, իսկական հոգեւոր ցնցում է ապրել: