|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մայիսի 2-ի գիշերը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառին այցելել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի հեղինակ, թուրք պատմաբան Թաներ Աքչամը. տեղեկացնում է կաթողիկոսության տեղեկատվության ծառայությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության ուսումնասիրության գործում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին: Թաներ Աքչամը, որն արդեն երրորդ անգամ է լինում Անթիլիասում, բարձր է գնահատել Վեհափառի գործունեությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման հասնելու գործում: